Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցում տարածված է տեսանյութը, որտեղ կինը բռնության է ենթարկում երեխային։ Տվյալ կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության բաժնում։
Այն, որ կինը հայտնաբերվել է շատ լավ է, այն, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքեց նույնպես շատ լավ է և հուսանք օրենքով սահմանված կարգով արարքին կտրվի համապատասխան իրավական գնահատական`
Իմ գնահատմամբ արարքը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 196 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և նախատեսում է ազատազրկում 3-ից 7 տարի։ Բայց այս ամենի մեջ ինձ մի քանի բան է շատ հետաքրքիր`
1. Արդյոք այդ կինը անձամբ է միացրել տեսախցիկը և տեսախցիկի առաջ բռնության է ենթարկում երեխային (ըստ տեսանյութի նկարահանումը գաղտնի չէ)։ Եթե այդպես է ուրեմն կինը ունի հոգեկան լուրջ խնդիրներ, և ինչպես է ստացվում, որ համայնքը այսքան ժամանակ, ոչ մի քայլ չի ձեռնարկել`
2. Եթե այլ անձ է նկարահանում, ապա ինչի նկարահանողը չի կանխում, կամ փորձում կանխել բռնությունը, ակամայից դառնալով հանցակից:
3. Ով է տեսանյութը հրապարակել համացանցում` բռնություն գործադրող կինը, թե նկարահանողը։
4. Ով է այդ կինը և ինչ կապ ունի երեխայի հետ։
Սա հարցեր է, որոնց պատասխանները հուսամ կստանանք վարույթն իրականացնող մարմնից։
Հ.Գ Յուրաքանչուրիս անտարբերությունը կարող է ծնել նման արարքների կատարման զարգացում»