Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում`
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանն իր էջում գրում է. «Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։
Հուսով եմ՝ հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար»`
Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է՝ գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել է հիվանդանոց։ Հուսով եմ՝ գոնե Կարմիր խաչով կգտնվի տարբերակ՝ նրա անճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները գոնե կարողանան հրաժեշտ տալ և հողարկավորել