ՖՈՏՈ՝ Uևшնпւմ ջրшhեղձ է եղել Ուկրшինшյի գпրծերի հшվшsшրմшsшրը․ Մանրшմաuներ
Հայաստանում մահացել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար, երկրում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Սենչենկոն։
«Եվրոպական պրավդա»-ին դիվանագետի մահվան մասին տեղեկությունը հաստատել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից։
Օգոստոսի 13-ի երեկոյան տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի լողափերից մեկում փրկարարները ափից 25 մետր հեռավորության վրա հերթապահություն իրականացնելիս ջրի մեջ նկատել են մի տղամարդու։
Փրկարարները մոտ 1,5 մ խորությունից դուրս են բերել նրան և մոտորանավով ափ դուրս բերել։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են տղամարդու մահը։