Երևանում՝ կինը ընկել է վերելակի խցիկի գագաթին։ Մեջի կնոջը պատեպատ տալով է իջել

Օրեր առաջ «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ Արմեն Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ իրենց շենքի վերելակը 4 կամ 5-րդ հարկից ընկել է 1-ին հարկ՝

Նրա խոսքով՝ վերելակի խցիկում կին է եղել, ով վնասվածքներ է ստացել, բայց, բարեբախտաբար, ողջ է մնացել՝

Քիչ առաջ նա նոր մանրամասներ հայտնեց միջացեպից, որոնց համաձայն՝ վերելակն ուժեղ դղրդյունով 4-րդ հարկից իջել է 1-ին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա 82-ամյա կին էր ընկել ու մահացել։

«Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։

Նախնական տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվեց, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ… Նա ընկել է խցիկի գագաթի վրա։ Եվ փաստորեն, վերելակը ուժեղ դղրդյունով և մեջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ էր ընկել։

Այդ 82տ. կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։

Հ.Գ. Հուսով եմ, որ նախաքննությունը ամեն ինչ կպարզի։

Հ.Գ.2. Պահանջում եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործվում», — գրել է նա։