Հшյшսsшնը բшg է թпղնпւմ Կпվկшuիg ՌԴ-ին պшsվпվ ճшնшպшրhելпւ բшgшռիկ hնшրшվпրпւթյпւնը

Վերջ։ Հայшսsшնը բшg է թпղնпւմ Կпվկшuիg ՌԴ-ին պшsվпվ ճшնшպшրhելпւ բшgшռիկ hնшրшվпրпւթյпւնը

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, պետքարտուղար Բլինքենը «զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը։

Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունում» իր առաջնորդության համար և ընդգծել Կրեմլի կողմից պարենը որպես անմարդկային ճնշման միջոց օգտագործելուն հրատապ լուծումներ տալու անհրաժեշտությունը:

Պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության փաստաթուղթը Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը ներկայացնելու հանձնառության համար»:

Նույն օրը Թուրքիայում Էրդողանի նախագահությամբ կառավարության նիստի օրակարգում է եղել «Թուրքիա կատարելիք Պուտինի այցը, հացահատիկի համաձայնագրի հարցը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը»․ հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Նիստից հետո Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան հնարավորություն ունի բարձրանալու համաշխարհային համակարգի բարձրագույն լիգա»։

Նույն թեմաներն է նախատեսվում քննարկել ռուս-թուրքական բանակցություններում՝ Պուտինի Թուրքիա կատարելիք այցին։

Նախօրեին Եվրամիությունը եւ ԱՄՆ կոշտ հայտարարություններ տարածեցին վրաց-ռուսական 2008 թ․ պատերազմի 15-ամյակի կապակցությամբ, ընդգծելով Աբխազիայից ու Հրվ․ Օսիայից ռուսական զորքը դուրս բերելու եւ խնդիրները Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելու իրենց հանձնառությունը։ ԵՄ պատասխանատուների հայտարարություններից հետեւում է, որ միացյալ Եվրոպան մնում է երկու շրջանների՝ Վրաստանի կազմում ինքնավարության ջատագով իբրեւ Ռուսաստանի ետքաշման հատուցում․

• Ռուսաստանը հեռանում է Կովկասից. Կաշկանդող խնդիրը Հայաստանի գոյությունն է

Լրագիրը հայկական եւ ուկրաինական-սեւծովյան խնդիրների առնչությանն անդրադարձել է բազմիցս։ Տարբերությունն այն է, որ հայկական խնդիրները մանրադրամ են եւ սակարկության թեմա նիկոլ-ռոբասերժ դեբիլային քաղդասի ջանքերով, որոնց ագենտուրային առաջադրանքը հայկական սուբյեկտության եւ հայկական քաղաքական իրավունքների հետեւողական չեզոքացումն է իսրայել-ռուս-թուրքական ծրագրերի ծիրում։

«Իրավունքներ եւ անվտանգություն» ագենտուրային կարգախոսի ներքո ոչնչացվում են Արցախի սուբյեկտայնությունը եւ Հայաստանի միջազգային սուբյեկտային դերակատարության հնարավորությունները։ Այս տանդեմի ջանքերով ձեւավորվեց արտաքին կոնսենսուսը «ազերբայդժանի տարածքային ամբողջականության» շուրջ, ինչը բացակայում էր միջազգային միջնորդական բոլոր առաջարկներում, իսկ ցապարների ցեղագլուխը մշտապես գանգատվում էր, թե ինչու ազերբայդժանի դեպքում չի գործում Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հանդեպ մոտեցումը։

Ռուսաստանը հեռանում է Կովկասից, եւ Հայաստան չպետք է մնա։ Ռուսների դուրս գալու արագությունը ուղիղ համեմատական է Հայաստանը վերացնելու նրա ծրագրերի ընթացքին։ Հայաստանը բաց թողեց Կովկասից Ռուսաստանին պատվով ճանապարհելու բացառիկ հնարավորությունը, ինչը հայկական խնդիրները հայկական իրավունքների հիմքով լուծելու հնարավորությունն էր։ Նիկոլ-ռոբասերժ տանդեմի, Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական աղբը տարածող մամուլի, դեբիլային քաղաքագիտության ու «մտավորականության» ջանքերով մինչեւ վերջ Ռուսաստանից կառչած Հայաստանը հատուցելու է դրա դաժան գինը։

Lragir.am