Sшվпւշпւմ կրшկпgներ են hնչել․ Ինչ է կшտшրվпւմ․․․

Sшվпւշпւմ կրшկпgներ են hնչել․ Ինչ է կшտшրվпւմ․․․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  կրակոցներ են հնչել Տավուշի մարզում․․․

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական տարածքով ընթացող Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչել:

Ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Բաղիյանը ոստիկանների բանավոր պահանջով ներկայացնում է իր մոտ եղած ատրճանակը, որում, պարզվում է, եղել է 1 հատ փամփուշտ, 1 հատ պահունակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Պարզվում է, որ զենքը նրա օրինական զենքն է:

Աղբյուրի տեղեկություներով՝ նա հայտնել է, որ զենքը եղել է իր ձեռքում և ընթացքում մեքենայի պատուհանից դուրս վիճակում:

Դեպքի փաստով Ոստիկանության Դիլիջանի բաժնում կազմվել են փաստաթղթեր և Կ. Բաղիյանը փաստաթղթերի հետ ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրվում նաև ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ Կարեն Շմավոնյանը, Նաիրիա Թաիրյանը, Սյուզաննա Հախվերդյանը, ով աշխատում է «Գրանադա» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր, ավտոմեքենան վարած Հայկ Օթարյանը և Հայկ Ներսիսյանը, ով երթևեկել է նրանց հետևից Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով:

Հ. Ներսիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնում, որպես օպերլիազոր:

Քննիչի հանձնարարականով Nissan Sentra-ն տեղափոխվել Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: