Քիչ шռшջ ՇSԱՊ LПՒՐ usшgшնք Արgшխիg. Մшնրшմшuներ
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ։ Այս մասին «ֆեյսբուքում» գրառում է կատարել Արցախի «Հեղափոխական» կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը՝ հրապարակելով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից ստացված նամակը։
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի համար նախատեսված չէ, որ ավտոերթի շարասյուններումմեքենաների ուղեկցի, ինչպես նաև տարբեր ակցիաների ու հանրահավաքների անվտանգությունն ապահովի»,- ասված է ՌԴ խաղաղապահ զորխմբի ղեկավարի տեղակալ Սոզոնովի նամակում։
Ըստ Օսիպյանի՝ սա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. «Միջազգային խաղաղապահների ներգրավման հարցն էլ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնում»։