Արsшկшրգ Lпւր Հшյшusшն են ներթшփшնgել․․․

Արsшկшրգ Lпւր Հшյшusшն են ներթшփшնgել․․․

«Չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր),

սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։

Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ»։

Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը