Աhավпր է․ Դщժщն Վթщրը խլեg 5-ամյա երեխщյի կյանքը

Խոշոր վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. 5-ամյա երեխա է մահացել․ նոր մանրամասներ

Հուլիսի 27-ին, ժամը 19։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արևաբույր գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնված 1993 թ.) հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն և ուղևոր Մ․ Կ․-ն ( ծնված 2018 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է, իսկ Ա. Խ․-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ապամոնտաժել են ավտոմեքենայում հայտնված երկաթե արգելապատնեշը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա…