Դшժան իրшվիճшկ Երևանում. Քրիuտինեն բпլпրի աչքի առшջ նեsվեg բարձրահարկ շենքիg
Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նանսենի փողոցի 20 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը նույն վաշտի պարեկներ Արծրուն Զաքարյանի և Արտակ Սաֆարյանի կողմից սահմանազատվել է:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատակապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Քրիստինե Մ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների վերջինս շենքից նետվելով ինքնասպանություն է գործել:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն․․․