Uшրuшփելի Դեպք Երևшնпւմ․ Пվ է կրшկել Աիդшյի աչքին․ Մանրամասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով’ հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում…
Ժամը 13։30-ի սահմաններում «Մալայան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սկլեռային պատռվածք վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել մի կնոջ…
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ…
Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 58-ամյա Աիդա Բ․-ն է։ Վերջինս հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, ինքը իր բնակարանի պատուհանի մոտ հնչեցրել է հայհոյանք, որից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին…
Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին…