Իրավիճակը դուրս եկավ սահմաններից։ Հրատապ լուր՝ Արցախից

Լիլիթ Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

Ասում եք ինչպե՞ս ենք Արցախում։

Այ էսպես։ Նկարում հղի կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում։

Թերսնումն ու ծանր կենսապայմաններն օրեցօր ուժասպառ են անում մարդկանց։

Ու չասեք մեզանից ոչինչ կախված չէ։

Յուրաքանչյուրիցս է կախված մեր հայրենիքի ու ազգի լինելիությունը։ Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Սա հանուն իր ՀԱՅՐԵՆիՔԻ հարատևության ամեն օր զրկանքներ կրող Արցախի յուրաքանչյուր քաղաքացու բանաձևն է։

Ի՞նչ անել։

— Արցախի իրավիճակի մասին պատմող հրապարակումները տարածել Ձեր ունեցած բոլոր օղակներով։

— Կազմակերպել կամ մասնակցել հանուն Արցախի փրկության ակցիաներ/ին։

-Թակել բոլոր հնարավոր ու անհնար դռները։

-Չհանձնվել ու պայքարել մինչև վերջ

Այլապես յուրաքանչյուրդ Ձեր իսկ անգործությամբ մասնակիցն ու մեղսակիցն եք դառնալու Արցախի 120 000 ժողովրդի ցեղասպանման:

Դաժա՞ն է։

Գուցե։ Բայցևայնպես իրականությունն է։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝