Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել էր՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ՝
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- լրագրողներին ասել էր Պեսկովը՝
Պեսկովի խոսքով՝ Պուտինը հանդիպմանը գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ՝
«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվել է․․
Քիչ առաջ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է Պրիգոժինի անկենդան մщրմինը։ Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ այս պահին ուժայինները շրջափակել են այն ռեստորանը, որտեղ հայտնաբերվել է Պրիգոժինի դ․ի․ն։ Թե ով և ինչպես է կյщնքից զրկել նրան, դեռևս հայտնի չէ