Արsшկшրգ իրավիճակ Երևшնпւմ. էլիsար շենքից sարհшնпւմ են բնшկիչներին
Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում…
Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 40/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, մի քանի քաղաքացիների հետ, շենքից տարհանել են բնակիչներին, որպեսզի հրշեջները աշխատեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։