Բшքվի նпր շանsաժը

Բաքվի նոր շանտաժը

2-3 ամիս առաջ օրակարգ բերվեց հայ-ադրբեջանական սահմանը ԽՍՀՄ 1975թ քարտեզներով սահմանազատելու նախագիծը, որը հայտնի երկրի, նույնքան հայտնի հիմնարկի գործակալները սուր քննադատության ենթարկեցին: Գործակալական ցանցի «ներկայացուցիչները» դեմ էին անկլավների հանձնմանը, դեմ էին նաև Արծվաշենի վերադարձին: Վերջիններս Արծվաշենի մասին հիշատակողներին, օրինակ՝ ինձ, ազգի դավաճան էին անվանում: Հիմնավորումը՝ «եթե մենք չհիշենք Արծվաշենը, նրանք կմոռանան անկլավները»:

Ինչևէ: Ադրբեջանական մամուլն ազդարարում է, որ պաշտոնական Բաքուն մերժել է հայ-ադրբեջանական սահմանը ԽՍՀՄ 1975թ քարտեզներով սահմանազատելու գաղափարը: Ընդ որում, մերժել է առանց հակաառաջարկի:

Այսինքն, պաշտոնական Բաքուն դեմ է որևէ քարտեզով սահմանազատում կատարել կամ նախընտրում է սեփական արտադրության քարտեզները: Հետաքրքիրն այն է, որ Արծվաշենը «չհիշող», իսկ հիշողներին ազգի դավաճան համարող գործակալներն այժմ լուռ են: Նրանք ստացան այն, ինչ ցանկանում էին՝ հայ-ադրբեջանական սահմանը ԽՍՀՄ 1975թ քարտեզներով չի սահմանազատվելու: Դրան կողմ էր նաև պաշտոնական Բաքուն:

Եթե հետևեք տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, ապա կտեսնեք, որ հայ գործակալական ցանցն ու պաշտոնական Բաքուն միշտ ունիսոն են գործում: Գիտե՞ք ինչու: Որովհետև, հայտնի երկրի, նույնքան հայտնի հիմնարկը պետությունների միջև սահմաններ չի ճանաչում, հետևաբար՝ արգելափակում է սահմանազատման ցանկացած փորձ:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից