Մինչ գլխավորին անցնելը, նախ համառոտ նշենք, որ ինչպես տեղյակ եք Նազիկ Ավդալյանը՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել՝
Այս տեղեկությունը րոպեներ անց բուռն քննարկման առիթ դարձավ, և համացանցում միանգամից սկսեցին ամենատարբեր քննարկումները՝ կապված այդ միջադեպի հետ՝
Բնականաբար կարծիքների ու գնահատակների գերակշիռ մասը դրական էին ու արդարացնող մեր մարզուհու այդ քայլը, սակայն, ցավոք սրտի՝
Քիչ չէին նաև այնպիսիք, ովքեր իրենց կեղծ «պրադվինուտի» խելքներով սկսեցին քննադատել Նազիկին՝ իրա այդ քայլի համար։ Թե իբր դա գցում է մեր երկրի պատիվը, թե իբր դա ձևականություն էր ու նմանատիպ այլ մեկնաբանություններ՝
Նախ ասեմ, որ Նազիկը ինքն է որոշում թե իրեն ինչպես պահի ու կարիք չունի ձեր հեղինակավոր խորհուրդների։ Ու երկրորդ, էտ որ օրվանից՝ թուրքերի կամ ադրբեջանցիների հանդեպ՝ այսպես ասած ցիվիլ վերաբերմունքն է արժանացել ճիշտ գնահատականի՝
Թե մոռացաք, որ երբ Թուրքիայում щղետ էր, Հայաստանը հատուկ փրկարարների ջոկատ ուղարկեց ու այն էլ այն պարագայում, երբ այդ ժամանակ ևս դեռ փակ էր Լաչինի միջանցքը։ Իսկ թուրքական ղեկավարությունը՝ նույնիսկ այդ պահին՝ էլի գոերգեց Ադրբեջանին ու նշեց, որ իրենց օգնությամբ են հաղթել հայերի դեմ պщտերազմում՝
Հետևաբար Նազիկը լավ է արել, ճիշտ է արել, էլ չասած նրա վաստակը Հայաստանի համար։ Ես որ լինեի մեր մարզուհու տեղը կասեի՝ Փակեք ձեր բերանները, ինչ արել եմ՝ լավ եմ արել, ճիշտ եմ արել․․ Իր էջում գրել է Հասմիկ Պետրոսյանը