Մարությանի՝ «Քшղшքшպետ» ներկщյացումը hщյտնվել է hամщցանցում․ Հщսցրեք դիտել щյն

Մարության ներկայացման տոմսերը հաշված րոպեների ընթացքում սպառվեցին՝

Նույնիսկ կար խոսակցություն այն մասին, որ գուցե արգելվի վերջինիս ներկայացումը, բայց այն բարեհաջող տեղի ունեցավ՝

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնոներկայացման պրեմիերան, ինչպես հայտնի է, պետք է տեղի ունենար սեպտեմբերի 19-ին`

Բայց պատերազմի պատճառով հետաձգվեց: Ներկայացման անոնսն արդեն մեծ ֆուրոր էր առաջացրել համացանցում: Երեկ` հոկտեմբերի 1-ին, ներկայացման պրեմիերան վերջապես տեղի ունեցավ`

Բայց, ինչպես հասկացանք հանդիսատեսների արձագանքներից, առաջացած աժիոտաժի ֆոնին սպասելիքներն ավելին էին, քան ստացել են ներկայացումից`

Հայկոն հիմնականում ծավալվել է ՔՊ-ում և ՔՊ-ական իշխանության ներսում առկա մթնոլորտի, բարքերի, մարդկանց պաշտոնների նշանակման և ազատման ՔՊ-ական մեթոդների վրա` բաց քննադատության ենթարկելով այդ ամենը`

Ներկաներից մեկի դիտարկմամբ` Հայկ Մարությանը, քննադատելով ՔՊ-ին, կարծես թե խնայում էր Նիկոլ Փաշինյանին, փոխարենը բավականին կոպիտ ծաղրանքով էր անդրադառնում իր երբեմնի մտերիմ ընկերոջը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին`

Նիկոլին նվիրված հատվածում, օրինակ, Մարությանը ծաղրել է նրան` հիշեցնելով, որ նրան համեմատում են Աստծու հետ, մի բան էլ` ավելի բարձր: Եւ, թվարկելով տասը պատվիրանները, Մարությանր հասնելով «Ուրիշ կուռքեր մի փնտրիր»-ին, ասել է. «Հազար ասինք` Քոչարյանին չեմ հանդիպել»`

Քննադատել է նաև իրենից հետո ընտրված քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Հավելենք, որ Մարությանի ներկայացումը հայտնվել է համացանցում, բայց, հենց նոր պարզ դարձավ, որ նրանք բողոք են ներկայացրել ու ջնջել տվել այն.. Հայցում ենք ձեր ներողամտությունը․ հուսանք շուտով այն կվերականգնվի նորից