Ինչ է սպասվում՝ Ռուսաստանում բնակվող հայերին, մпբիլիզшցիшյից հետո, ու ինչ ենք մենք անում

Ռուսաստանում մասինակի մոբիլիզացիա հայտարարվելուց հետո, այդ երկրում իսկական իրարանցում սկսվեց․․

Շատերն առանց րոպե կորցնելու սկսեցին տոմսեր գնել, որպեսզի հեռանան․․

Դրա հետևանքով ինքնաթիռի գները աներևակայելի բարձր թվերի հասան։ Խոսվում է 1-2 միլիոն դրամի մասին՝ դեպի Երևան թռիչքը․․

Այս պահին, արդեն իսկ ազատ տոմսեր չեն մնացել, նույնիսկ այդչափ աստղաբաշխական գներով։ Սակայն, այստեղ ուրիշ հարց է կարևոր․․

Առավոտվանից մարկանց մի շրջան կա, որ քիչ է մնում, թե ուրախությունից ցնծան, որ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայ է։ Իսկ պատճառն այն, է, որ ըստ տարբեր տեղեկությունների ռուսական իշխանությունները նախևառաջ ոչ ռուսներին են տանում ռազմաճակատ, այդ թվում նաև հայերին․․

Եվ ուրախության պատճառը՝ վրեժխնդրությունն է․ թե բա տեսեք դուք փախաք Ռուսաստան, որ խուսափեք ծառայությունից, իսկ հիմա ստիպված հետ եք գալիս․․

Խոսել այդ թեմայով, խորանալ հարցի մեջ, իհարկե արժե, բայց հեգնել ու վիրավորել մարդկանց, թերևս սխալ է․ Կարծես թե Հայստանում մնացողները մի այլ կարգի հայրենասերներ են՝ մեկը մյուսից ուժեղ․․ Այո գովելի փաստ է, երբ ծանր վիճակում չես լքում երկիրդ, բայց խնդիրն այստեղ այլ է․․

Եթե խորանաք թե հենց այսօր որքան մարդ է պատրաստ հեռանալ երկրից՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ֆինանսական, ապա շատ վատ պատկեր կստանանք․․

Այս ճանապարհը լավ տեղ չի տանում։ Եթե սկսենք մեղադրել մեկս մյուսին, ապա դրանով ոչ մի արդյունքի չենք հասնի։ Նրանք հայեր են․ լավ թե վատ, դա այլ հարց է, ինչպես և հարց է՝ Հայաստանում բնակվողների դեպքում․․

Իհարկե դատապարտել քայլ է, որ ոչնչով պիտանի չես եղել ազգիդ, բայց այսօր ազգովի տապալված ենք լուրջ խնդիրների մեջ, ու ժամանակն է, որ սկսենք ներել իրար, հասկանալ իրար, ու ապրել իրարով․․