Ռիա Նովոստին գրում է․
Սահմանին հրադադարի ռեժիմի պահպանումը հուշում է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել, հայտարարել է Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը`
Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին սահմանային սրացումներին օպերատիվ արձագանքելու համար՝
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ հայ-ադրբեջանական սահմանի գոտում սրմանը, էսկալացիային օպերատիվ արձագանքելու համար, բախումները տևել են ութ ժամից էլ քիչ, և այն, որ դրանք դադարեցվել են․․
Ընդհանուր առմամբ մոտ երկու օր է, ինչ պահպանվում է հրադադարի ռեժիմը, ինչը վկայում է այն մասին, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություններ չեն ունեցել»,- ասել է Ալիևը․․
Հավելենք, որ Նենսի Փելոսիի այցին ընդառաջ՝ Ալիևը կուռկուռի ձագ է դարձել և ուզում է տպավորություն ստեղծել թե իբրև իրենց որոշել են դադարեցնել իրենց ռազմական գործունեությունը․․
Նույնն էր անում նաև Պուտինը, երբ ասում էր թե հիմնականում հենց իր ջանքերով է, որ հրադադարը պահվանվում է․․
Բայց, իհարկե, այստեղ գլխավոր խաղացողը դա ԱՄՆ-ն էր, սակայն լավ կլիներ, որ մեև ռազմավարական դաշնակիցը ավելի շուտ մտածեր կանխելու մասին․․
Այլ ոչ թե Փելոսիի այցից ընդամենը մեկ օր առաջ