ՌԴ-ի խայտառակ հայտարարությունը՝ ՄԱԿ-ում․ ՌԴ-ի ներկայացուցիչը ապուշ էր կտրել

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը և Հայաստանը կկատարեն Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները`

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում`


«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Մենք հույս ունենք Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին բոլոր պայմանավորվածությունների կատարման վրա», – ասել է Նեբենզյան`

«Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ լարվածության աստիճանը մեծացնող քայլերից, ինչպես նաև խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների`

Նոյեմբերի 9-ի, 2020 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները»`

Այսինքն ինչ է ստացվում․ ՌԴ-ի ներկայացուցիչը փաստացի հավասարություն է դնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․․

Ռուսաստանը լինելով մեր երկրի ռազմավարական դաշնակիցը՝ համարում է, որ Հայաստանը նույնպես հարձակում է գործում ու հորդորում են նաև մեզ զերծ մնալ նման քայելրից․․

Մի կողմ թողնելով այն պարզ հանգանամանքը, որ առնվազն պետք է կույր լինել՝ չտեսնելու թե ով է ագրեսոր կողմը, ՌԴ-ն գոնե մեկ անգամ պետք է հիշի իր պարտավորությունների մասին․․

Նեբենզյայի հայտարարությունն առնվազն խայտառակություն է, որ բխում է բացառապես Ադրբեջանի շահերից․․