Նщիրщ Զпհրщբյщնը՝ բщցщռիկ տեղեկпւթյուններ է hщղпրդել Տщրпնի մասին․ Պщրզվում է, пր

Քիչ առաջ Oragir.news-ը տեղեկացրել էր, որ համացանցում տարածվող տեսանյութի հայ զինվորը, որը բացառիկ հերոսություն է դրսևորում, Տարոն Անդրեասյան է`

Մեզ հետ զրույցում «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս պահին «Կարմիր խաչը» աշխատանքներ է կատարում ադրբեջանական կողմից հայ զինվորի մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ`

«Գիտեք՝ ես հասկանում եմ, որ ֆեյսբուքը կոնվեեր է, և ինչ ապատեղեկատվություն, ինչ ֆեյք, որ մեկը տարածում է, որքան հուզական լինի այդ ապատեղեկատվությունը, այնքան ավելի շատ է այն կոնվեերային սիստեմով տարածվում`

Բնականաբար, մեզնից որոշների ձեռքում կային փաստեր, տեղեկություններ, անգամ տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը սպանում հայ զինվորին՝

Երեկվանից ֆեյսբուքում տարածվում է ինչ-որ ֆոտոշոփ արած, մշակված մի նկար, որը որևէ աղերս չունի իրական զինվորի հետ, ով, ըստ ամենայնի, գրեթե 100 տոկոս հավանականությամբ այդ կադրերում է, այո՛, դա՝

Տարոն Անդրեասյանն է՝ ադրբեջանցիների առաջխաղացումը կանխող տղան է։ Այս պահին «Կարմիր խաչը» փորձում է ադրբեջանական կողմի հետ ճշտել, թե ինչ է եղել տղայի դիակի հետ, որովհետև նա համարվում է անհետ կորած և ծնողներին չեն վերադարձրել՝

Բնականաբար, ես անձամբ ձեռնպահ եմ մնացել երեկ այս տեղեկատվությունը հրապարակել, որովհետև նախ պետք է նույնականացումը միանշանակ, 100 տոկոսով լինի, և կարծես թե այս պահին գրեթե կասկած չկա, որ դա Տարոն Անդրեասյանն է, և երկրորդը՝ առանց ծնողների համաձայնության, բնականաբար, նման տեղեկատվության հրապարակումը կլիներ ոչ ազնիվ՝

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան կոնվեերով հոլիվուդյան սկանդինավցու ինչ-որ նկար տարածողներին, ապա ես իմ մտերիմներից ում կարողացել, հորդորել եմ հանել այդ անհասկանալի ֆոտոշոփը և դրանով ուղղակի հերթական անգամ ցավ չպատճառել ծնողներին։ Եթե ծնողները հարկ կհամարեն, իրենք շատ ավելի հանգամանալից կներկայացնեն՝

Այս պահին շատ կարևոր է, որ ադրբեջանական կողմը «Կարմիր խաչին» հաստատի, թե ինչ է եղել տղայի ճակատագիրը։ Ըստ տեսանյութի ամբողջական տարբերակի՝ նա սպանվում է։ Արդյոք դա 100 տոկոսով Տարո՞նն է, թե ոչ, ամեն դեպքում փաստերը վկայում են դա, վերջնական խոսքը փորձագետներինն է՝

Բնականաբար, մեր ՊՆ-ն ինչպես միշտ էշի ականջում քնած է, և մեր ԱԳՆ-ն՝ ևս։ Ինչպես քիչ առաջ ադրբեջանական մամուլից իմացանք, որ այսօր Հայաստանին կփոխանցվի 5 ռщզմщգերի, ԱԳՆ խոսնակն ասում է, որ իրենք առաջին անգամն են լսում, սա էլ այդ դեպքերից է, որ իրենք անզոր են, ոչինչ անել չեն կարող, և այդպես, անհատ գործիչների ջանքերով, անհատ ՀԿ-ների ջանքերով մենք կարողանում ենք ինչ-որ տեղեկատվություններ ճշտել զոհված տղաների, հերոս տղաների և ռազմագերիների մասին»,- ասաց Զոհրաբյանը՝

Նշենք, որ հայ ռщզմщգերիների հարցերով զբաղվող Սիրանուշ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ տեսանյութի զինվորը 95 տոկոսով Տարոն Հարությունի Անդրեասյանն է