Ֆшթուլшևը ծшղրпւմ է hшյերիu։ Հիմա էլ նրա հյուրը՝ Մարկն է Գրիգորյան, Հանրային ռադիոյի

Տարօրինակ բաներ են կատարվում՝

Շաբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, Բաքվի haqqin.az ստուդիայի հյուրն է հայ և բրիտանացի հայտնի լրագրող, քաղաքական փորձագետ, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը`

Ժամը 21:00-ին ուղիղ եթերում Մ.Գրիգորյանը ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւի հետ զրույցում կբացահայտի հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների իր տեսլականը`

Ըտս ադրբեջանցի լրագրողի՝ Լաչինի շրջանի ապաօկուպացումից հետո՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման պետական ​​հանձնաժողովների նիստը, իսկ երկու օր անց՝

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կշարունակեն քննարկել երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը՝

Ֆաթուլաևը առաջարկում է իր ադրբեջանցի լսարանին դիտել հաղորդումը, և հպարտանում, որ կարողանում է հայերի բերել իր տաղավար․․

Հարգարժան, Մարկ Գրիգորյան, չե՞ք գտնում արդյոք, որ հյուրընկալվել մի լրագրողի, ով ստորաբար ու խաբեությամբ գնաց Աղավնո, խաղաց մարդկանց հույզերի հետ, վիրավորեց արցախահայերին, առնվազն ճիշըտ չէ․․

Միայն մի հանգամանք կա․ Եթե Դուք կարողնաք ուղիղ եթերում խայտառակել այդ լրագրող կոչվածի, ապա դա ուրիշ հարց, իսկ եթե պետք է քննարկեք խաղաղության կեղծ օրակարգը և ինտելեկտուալ զրույցի բռնվեք, ապա այդ դեպքում՝

Ցավում եմ, որ շատերի կարծիքը Ձեր անձի շուրջ կփոխվի։ Ձեզ, իսկապես, շատ եմ հարգում, բայց իմ համեստ կարծիքով, այդքան էլ ճիշտ որոշում չէ՝ նրա պես uшդրիչի հետ զրույցի մտնելը. Իր էջում գրել է Հասմիկ Պողոսյանը