Դпւգինը` hիuտերիшյի մեջ ընկшծ, մեկնшբшնել է դստեր մшhը

Պահպանողական գործարար Կոնստանտին Մալոֆեևն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը դստեր մահվան կապակցությամբ, գրում է BBC-ն՝

Դուգինը հայտնել է, որ իր դուստրը՝ Դարիան մшhшցել է «ուկրաինական նшցիuտшկան ​​ռեժիմի կողմից իրականացված шhшբեկչության արդյունքում»՝

«Ռուսաստանի թշնամիները ստոր, գաղտագողի սպանեցին նրան: Բայց մեզ՝ մեր ժողովրդին, չեն կարող կոտրել նույնիսկ նման անտանելի հարվածները: Նրանք արյունալի սարսափով ուզում էին ջախջախել մեր կամքը մեզանից լավագույնների և ամենախոցելիների նկատմամբ: Բայց նրանք չեն հասնի իրենց նպատակին՝

Մեր սրտերը ձգտում են ավելիին, քան պարզապես վրեժխնդրությունը կամ հատուցումը։ «Սա չափազանց մանր է: Մեզ միայն մեր Հաղթանակն է պետք: Աղջիկս իր կյանքը դրեց դրա զпhшսեղանին: Այսպիսով, հաղթեք, խնդրում եմ՝

Մենք ուզում էինք նրան մեծացնել որպես խելացի աղջիկ և հերոս: Նա հիմա էլ սխրանքի է ոգեշնչում մեր հայրենիքի որդիներին», ասել է Դուգինը՝


Ուշագրավ է, որ ռուսական աշխարհի գաղափարախոս, Ուկրաինայի դեմ «իսկական պшտ երшզմի» ջատագով Դուգինի դստեր մшհվшնից հետո ռուսական համացանցում, Կրեմլի ու հատուկ ծառայությունների հետ կապվող ալիքներում քննարկվում էր այն՝

Տարբերակը, որ սպանության պատասխանատվությունը դրվելու է ուկրաինացիների վրա, և հենց ինքը Դուգինը աջակցելու է այդ վարկածին` դստեր մահը ներկայացնելով որպես «սրբազան զпհшբերություն հանուն ռուսական հաղթանակի» թեզով՝

Այդ կանխատեսումը փաստորեն իրականանում է։ ՌԴ ՖՍԲ-ն շատ արագ բացահայտել է «ուկրաինական հետքը», որից հետո Դուգինը հայտարարություն է արել։ Ռուսական համացանցում քննարկվում են նաեւ այլ վարկածներ, կապված այս հանգամանքի հետ։