Դե արի ու մի ասա՝ փուչ աշխարհ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում կիրակի օրը պայթյունի հետեւանքով զոհված Միսակ Մարգարյանը 57 տարեկան էր, նա առեւտրի կենտրոնում աշխատում էր բացման օրվանից…

Նա եղել է ավտոկայանատեղիի հսկիչ, այնուհետեւ առաքիչ, իսկ վերջին տարիներին տաքսի էր վարում, հիմնականում Սուրմալուի տարածքից էր վերցնում իր ուղեւորներին…

NEWS.am-ի հետ զրույցում Միսակ Մարգարյանի հարազատներից մեկը պատմեց, որ դեպքի պահին Միսակը եղել է շենքից հեռու,

հրդեհից հետո մոտեցել է մի կնոջ առաջին օգնություն ցույց տալու, այդ պահին պայթյունն է եղել, ինչի հետեւանքով երկուսն էլ մահացել են…

Միսակ Մարգարյանը երկու երեխաների հայր էր, դեպքից 1.5 ժամ առաջ խոսել է երեխաներից մեկի հետ։ 57–ամյա տղամարդու դին հայտնաբերել են դեպքից ժամեր անց…

Հարազատը պատմեց, որ դեպքի օրը Միսակը ընկերների հետ դրսում է եղել՝ առևտրի կենտրոնի հարակից տարածքում.

«Ականատեսները պատմել են, որ առաջին պայթյունի ժամանակ Միսակը փորձել է փլատակների տակ մնացած մի կնոջ օգնել, բայց երբ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, երկուսն էլ մահացել են»…

Միսակ Մարգարյանը ունի մեկ տղա և մեկ աղջիկ: Դեպքից 1.5 ժամ առաջ Միսակը խոսել է երեխաներից մեկի հետ, նոր ծնված թոռան լուսանկարն է տեսել: «Թոռնիկին մեկ անգամ հասցրեց գրկել»…