Հիշում եք, որ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի ժամանակ, երբ մարդիկ դեռ փլատակների մեջ էին, մի աղջիկ եկավ ու սկսեց անսպասելի կերպով քանոն նվագել․․
Րոպեներ անց, ամբողջ ֆեյսբուքը սկսեց քննադատական ու մեղադրական խոսքեր հնչեցնել այդ աղջկա հասցեին՝ նման արարքի համար․․
Բնականաբար, աղջիկը ներողություն խնդրեց ու թեման կարծես թե փակվեց, բայց ցավոք սրտի, պետք է ընդունեք, որ այդ աղջկա արածը՝ նույնիսկ չի համեմատվի էն իրավիճակի հետ, երբ հետո տեղի ունեցավ․․
Իհարկե, մեր շատ հայրենակիցներ, կամավոր կերպով գնացին ու՝ վտանգելով սեփական կյանքը, արեցին հնարավոր ամեն բան, սակայն այդ դրականի կողքին, ցավոք սրտի եղան ու կան նաև զզվելի քայլեր՝ պոպուլիստ մարդկանց կողմից․․
Կներեք, եթե դուք մեղադրեցիք այդ քանոնահարին՝ պոպուլիզմի մեջ նաև, ապա ինչով է տարբերվում ձեր այն վիճակը, երբ փայլուն շորերով գնում, դեպքի վայրում՝ անվտանգ մի տեղ կանգնում ու սելֆիներ եք անում՝ ճպցնում ձեր էջերին, թե տեսեք մենքել ենք այնտեղ․․
Թույլ տվեք նկատել, որ ձեր այնտեղ լինելը՝ ոչմի արժեք չունի և օգուտի փոխարեն, վնաս է տալիս ու խանգարում աշխատանքներին․․
Կներեք, իհարկե, բայց ինչով է ձեր արածը տարբերվում՝ քանոն նվագող աղջկա արարքից ու գոնե դուք իրավունք չունեիք ցեխ շպրտելու նրա վրա․․․