Գնшցել էին թпռնիկների հшմшր գնпւմներ шնելու և հանկարծ եղավ անդառնալին․ Լուսшնկшրներ

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զhհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է`

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված 57-ամյա Գայանե Ավետիսյանն իր հարեւանուհու՝ 52-ամյա Անահիտ Խալաթյանի հետ գնացել էր թոռնիկների համար գնումներ անելու։ Անահիտը եւ Գայանեն հարեւաններ էին, ապրում էին նույն շենքի տարբեր հարկերում`

NEWS.am–ին հարեւանները պատմել են, որ Անահիտ Խալաթյանը եւ Գայանե Ավետիսյանն աշխատում էին հիվանդանոցում։ Նրանք երկուսն էլ 2 երեխա ունեին`

Անահիտ Խալաթյանը երկու թոռնիկ ուներ։ «Նրանք նաեւ բարեկամական կապեր ունեին՝ իրար քավոր-սանիկ էին։ Երկուսն էլ շատ լավ կանայք էին, արտակարգ ընտանիք ունեին, դաստիարակված որդիներ`

Գայանեի որդիներից մեկն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Գայանեն գնացել էր իր նոր ծնվող թոռնիկի համար գնումներ կատարելու, որ որոշ ժամանակ անց մեկներ նրանց մոտ»,- պատմեց նա։ Գայանե Ավետիսյանը հուղարկավորվել է այսօր, Անահիտ Խալաթյանին կհուղարկավորեն վաղը