Այս դեպքի մщսին, пչ пք չգիտի․ Սա չպետք է գшղտնի մնա․ Տարածենք hրшտшպ, թпղ hшսնի բոլորին

Լևոն Խաչատրյանը գրում է․ «Խանութներ կան, որոնք զգալի չափով անվնաս են մնացել։ Իրերը հանում ենք՝ նոր շոր ու կոշիկ, զարդեղեն, հեռախոս, այլ տեխնիկա։ Դարսում ենք իրար վրա, մինչև գտնվում է տերը, տանում`

Ու ուշադիր հետևում եմ, մեկի մտքով չանցավ ձեռը գցի, մի բան գցի գրպանը։ Էս սոդոմ-գոմորի մեջ ոչ ոք դրան չէր նայելու, դժվար էլ նկատվեր, եթե մեկը ինձ նման հատուկ սևեռված չլիներ։


Բոլորովին անծանոթ մարդիկ նենց հոգատարությամբ են ապրանքները հանում, մաքրում, դարսում իրար վրա, իրար նենց են ձեռ բռնում օգնում, ուս դեմ տալիս, որ հանկարծ չընկնեն, նոր բերած սառը ջուրը տալիս մյուսին, իրանք տաքը խմում, ծանր քարը տանում, թեթևը թողնում մյուսին, իրանց առաջ քցում, թե ով ա բեռնատարի վրա՝ ամենածանր տեղը կամ ամենածխոտ վայրում աշխատելու, որ նայում ես, սիրտ ա լցվում՝

Հատկանիշներ ու սկզբունքներ կան, որ հայի մեջ գենետիկ են։ Ու չփորձեք էս հրաշք ժողովրդին ինչ-որ մի քանոնով ծալապակասի, համերգ լսող մի քանի տասնյակ անգաղափար կամ անֆայմ մարդկանց պատճառով պիտակավորել՝


Հ.Գ. Որ չասեք, թե իդեալականացնում եմ, ասեմ, որ մի խանութի տեր կպած աշխատում էր, բայց հենց իրա խանութի տարածքը պրծանք, թողեց գնաց`

Հ.Գ.2 Բայց մյուս խանութի տերն էլ ինչ զարդ դուրս էր գալիս, մաքրում, նվիրում էր ջուր բերող աղջիկներին, անվնաս նոր տուփով powerbank-երը նվիրում էր ԱԻՆ-ի տղերքին, կամավորներին`


Երկրորդ տեսակն ա շատ, հարգելի տղաներ և աղջիկներ, ոչ թե առաջինը, ուղղակի առաջինները մի քիչ ակտիվ են ու շատի տպավորություն են թողնում։ Էնպես որ, թարգե՛ք ազգային դեգրադացիայի մասին էդ ողբերը, ամբողջ ցանցն էդ ա ու ոչ երեկվանից»։