Փոքրիկ Մարատի, նրա մայրիկի ու մորաքրոջ ողբերգական պատմությունն իրապես ցնցել է բոլորին։ Երիտասարդ կինը, որ ուներ հինգ տարեկան հրաշալի բալիկ և սպասում էր երկրորդին, որոշել է կիրակի օրը քույրիկի հետ գնալ երկրորդ բալիկի ծնվելուն ընդառաջ անհրաժեշտ գնումներ կատարելու`
Այս ողբերգական դեպքին տեղին է Նարե Հայրապետյանի անդրադարձը`
Նա գրել է․ «Արդեն երրորդ օրն է շունչներս պահած հրաշքի սպասումով հետևում ենք Սուրմալուի դեպքերին ու հատկապես հղի կնոջ, իր մանկահասակ երեխայի ու քրոջ գտնվելուն՝
Ի՜նչ դաժան ճակատագիր ա` գնալ երեխայիդ ու քրոջդ հետ նոր ծնվող բալիկի համար գնումներ անելու ու էլ հետ չգալ: Բոլորս էլ մեծագույն երջանկությամբ ու սպասումով գնացել ենք այդ գնումներին։ Տիեզերական ողբերգություն ա այդ ընտանիքի համար՝
Համբերություն, ուժ իրենց ու բոլոր զոհերի հարազատներին,- իր տխուր մտքերը եզրափակել է Նարե Հայրապետյանը: Ցավակցություններին միանում ենք նաև մենք։