Հղի կինը՝ քրпջ եև 4–шմյш пրդու hետ «Սпւրմալու» էին գնшցել՝ իր չծնվшծ երեխшյի հшմար գնпւմներ անելու (ֆոտո)

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ`

Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է`


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4–ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու`

NEWS.am–ի տեղեկություններով, 28–ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում, աշխատում էր սպասարկման ոլորտում՝

Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։ Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։