ԱՀԱUԱՐUՈՒՌ դեպք Երևшնի կենտրոնում․ Մшնրшմшuներ
Երեկ՝ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա…
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն…
Տեղում են նաև «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի անվտանգությունն ապահովող «Լիոն սեքյուրիթի» անվտանգության աշխատակիցները: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները մեծ դժվարությամբ դին պատգարակով մոտեցրեցին դիատարին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ընկել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից՝ մոտ 80 մ բարձրությունից:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը: