ԿԱՐԵՎՈՐ LՈՒՐ։ Ռпւuшuտшնը զինшթшփпւմ է hшյերին Արցшխпւմ, իuկ ԱՄՆ-ն՝ Հшյшuտшնпւմ

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ։ Ռпւuшuտшնը զինшթшփпւմ է hшյերին Արցшխпւմ, իuկ ԱՄՆ-ն՝ Հшյшuտшնпւմ

Lragir.am-ը գրում է․

Հայաստանը Ուկրաինային կփոխանցի «Տոչկա-Ու» մարտավարական բալիստիկ հրթիռային համակարգեր և «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համակարգեր, գրում է Clash Report-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի հետ առնչվող ռուսական քաջատելյակ Ռիբար տելեգրամ ալիքին․․․

Հայաստանն իր տրամադրության տակ ունի «Տոչկա-Ու»-ի մոտ 200 բալիստիկ հրթիռ։ Ռուսների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ այս մասին պայմանավորվածություններ կարող էին ձեռք բերվել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման ժամանակ՝ ամերիկացիների օգնությամբ․․․

Այսպես, նույն Ռիբար ալիքը հաղորդում է, որ երկար ընդմիջումից հետո Կիեւը վերսկսել է ռուսական դիրքերի հրետակոծումը Տոչկա-Ու հրթիռներով: Հարվածի տակ էր ՌԴ տարածքի Բելգորոդ մարզի Ռովենկի ավանը․․․

Իտալացի ռազմական փորձագետ Թոմաս Թայները Թվիթերի իր էջում գրել է, որ հայկական բանակի զենքի տեղափոխումն Ուկրաինա շրջադարձային փուլ կլինի Հայաստանի՝ ռուսական վերահսկողությունից ազատագրվելու գործում։ «Եթե դա տեղի ունենա, Հայաստանն իսկապես կազատվի ռուսական լծից, և իրապես՝ Հայաստանն ամենաշատը կշահի Ղարաբաղի հարցի վերացումից, մեկընդմիշտ փակելով այս անիմաստ գլուխը: Հայաստանը վերջապես կկարողանա կենտրոնանալ խաղաղության եւ տնտեսական զարգացման վրա», գրել է նա։

ՀՀ ՊՆ հերքել է տեղեկությունը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասել է, որ «ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

Տեղեկությունը ճիշտ է, թե ոչ, անշուշտ կպարզվի առաջիկայում։ Միեւնույն ժամանակ, հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Նիկոլն ու քպ-ական ֆունկցիոներները պարբերաբար երաշխավորում են թշնամուն, որ ձեռք են բերում բացառապես պաշտպանական սպառազինություն, որ հայկական բանակը հարձակվելու եւ տարածքներ գրավելու համար չէ, առհասարակ՝ ՀՀ տարածքը եւ բնակչությանը պաշտպանելու համար չէ, այլ նոր ֆունկցիոնալ ունի (Փաշինյան)։ Իսկ Տոչկա-Ու-ն բոլոր իմաստներով հարձակողական զենք է։

Ինչու 200 Տոչկա-Ու հրթիռները հողին չհավասարեցրին օկուպացված հայկական Ղազախն ու Խանլարը։ Ինչու ՀՀ զինուժը փաստորեն չիրականացրեց ոչ մի հակահարձակողական օպերացիա թշնամու դեմ։ Ինչ էր ԱՄՆ մտադրությունը 2020-ին, երբ դոբրո էր տալիս անձամբ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւին Արցախի դեմ պատերազմ սանձահարելու։ Ինչ է ԱՄՆ մտադրությունը հիմա, երբ զինաթափում է Զինուժը։ Ինչի համար են ՊՆ ուսուցչի, ինչպես նաեւ Զինուժի շտաբի պետի հետ սիրողական ներկայացումները Եվրոպական անտուրաժի մեջ։ Այս եւ նման շատ հարցեր են առաջանում, երբ նայում ենք դատարկ Արցախին եւ լեփ-լեցուն Եռաբլուրի ուղղությամբ։ Անկախ հարցերի պատասխանից ակնհայտ է մի բան, ի դեմս Փաշինյանի ունենք օտարների ծառայող արյունախումի:

Lragir.am