Ադրբեջшնն առшջիկш շшբшթների ընթшցքпւմ կшրпղ է ներխпւժել Հшյшuտшն․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Ըստ Politico-ի նյութի՝ որոշ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ Բլինքենը նման ենթադրություններ է արել: Նա պարզաբանել է, որ Պետդեպարտամենտը վերահսկում է իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը:
Միաժամանակ Բլինքենն ասել է, որ վստահ է, որ երկրների միջև դիվանագիտական բանակցությունները հաջող կանցնեն։