Պուտինի հայտարարությունը՝ Արցախի վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի հետ և հույս է հայտնել, որ իրավիճակը կտեղափոխվի դեէսկալացիայի փուլ և խնդրի խաղաղ լուծում կլինի։
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ:
Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ կարգավորման փուլ»,- ասել է նա:
Պուտինը հավելել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան հազար երեխա։