Վարդան Ղուկասյանը պատասխանել է Հայկ Մարությանի առաջարկին
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ուղերձով.
«Այսօր առավոտյան ես դիմեցի իրենց ընդդիմադիր հայտարարած թեկնածուներին` առաջարկելով միանալ և մեկ ընդդիմադիր ճակատով պայքարել այս դավաճան իշխանության դեմ:
Այս 3 տարվա քրտնաջան աշխատանքի նպատակը եղել է ազատել Հայաստանի Հանրապետությունը սրանցից` նախկին-ներկա, սև-սպիտակ թրքահպատակ երևույթներից: Իմ հայտարարությունը հավանության է արժանացել ամբողջ հայ ժողովրդի մոտ:
Ասում եմ փաստթուղթ ստորագրի, որ հնարավորություն լինի որոշում կայացնելու, արխիվ փորելու, թե՞ վախենում ես, որ արխիվում քո մասին կոռուպցիոն պատկերն իմ մոտ հայտնվի:
Բայց ես քեզ գարանտյա եմ տալիս, ժողովուդն էլ ինձ կների, որ եթե ես գտա քո կառավարման տարիներին ըսենց-ընենց բաներ, որ եթե ես հայտնաբերեմ թալան, իսկ դու ունես թալան, 1 միլիոն թալանել ես, 800 հազարը կբերես հետ կտաս, 200 հազարը քեզ փեշքեշ, բայց կօգնես երկիրը մաքրել էս ուռուցքից»,- նշեց Ղուկասյանը:
Անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի հետ համագործակցությանը, նա նշել է․
«Անդրանիկ Թևանյանի հետ ես ոչ մի խնդիր չունեմ, պատրաստ եմ համագործակցության, թող զանգահարեն իրենց դիրքորոշումը հայտնեն»։