Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝
Ըստ այդմ՝ որեւէ ուժ չի հաղթահարել 50 տոկոսը, այսինքն՝ չի կարող միանձնյա քաղաքապետ ընտրել՝
Այսպիսով եթե որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ՝
Ըստ օրենքի, եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝
Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի, իսկ եթե հաշվի առնենք, որ թե Հանրային Ձայնը, թե Մարությանի ու Թևանյանի թիմերը պնդել են, որ իրենք կոալիցիա չեն կազմի, ապա սպասվում է, ո սցենարը հենց այդպես կարող է զարգանալ