Пչնչшցվել է 7O դիվերuшնտ, կш զпh և վիրшվпր. Sեuшնյпւթ է hրшպшրшկվել

Пչնչшցվել է 7O դիվերuшնտ, կш զпh և վիրшվпր. Sեuшնյпւթ է hրшպшրшկվել

Բելգորոդի շրջանում հակաահաբեկչական գործողության ընթացքում «ազգայնական կազմավորումները արգելափակվել են ու ջախջախվել»։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացվել է ավելի քան 70 ուկրաինացի զինվոր, 4 հետևակի մարտական մեքենա և 5 պիկապ։

Դիվերսանտները Կոզինկայի բնակիչներից առգրավել են բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ։ Այնտեղ մնացած մարդկանց հարազատները պատմել են, որ բնակիչներից մի քանիսին դուրս են քշել տներից՝ դրանցում ամրություններ կազմակերպելու համար։