ՇSԱՊ։ Իրшնը шրգելել է Փшշինյшնին пւժпվ шրձшգшնքել Արցшխի hшյությшն ցեղшuպшնпւթյшնը

Թեհրանն արգելել է Փաշինյանին ուժով արձագանքել Արցախի հայության ծրագրավորված ցեղասպանությանը

Lragir.am-ը գրում է․

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է ազերբայդժանի և Հայաստանի միջև նոր պատերազմի հավանականությունը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի», լրագրողներին ասել է Աշտիանին։

Միևնույն ժամանակ, նախարարը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը, ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների որևէ փոփոխությանը։ «Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա», հավելել է նա։

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել էր, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ և ընդգծել, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին։

«ՀՀ իշխանությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից ռազմական նոր կոնֆլիկտի հնարավորության հարցում։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ հաղորդագրություն են ուղարկել, որի բովանդակությունն այն է, որ նրանք մտադիր չեն հարձակումներ գործել», ասել է Քանանին։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաեւ ընդգծել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մի մասն է, այս տարածաշրջանի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն կոնկրետ շրջանակներում, և դա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։

Ուշագրավ է, որ Իրանի ԱԳՆ խոսնակը կրկնում է «Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ ու անվտանգություն» նիկոլական ագենտուրային թեզը, որը դարձել է Արցախը ցեղասպանելու եւ Հայաստանի պետականությունը վերացնելու շուրջ կոնսենսուսի մասնակիցների «կարգախոսը»։ Իրանը քայլ է անում դեպի այդ կոնսենսուս՝ Արցախի հայության ծրագրավորված ցեղասպանությանը։

Թե՞ «ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա», չհաշված թեհրանյան պաշտոնական վարկածով «իսլամի երկիր» Արցախից հայության արտաքսումը, գազանային բռնություններն ու զանգվածային ձերբակալությունները։ Ըստ այդմ, Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը խաղաղ եւ զվարթ պիտի հետեւի իր հայրենիքի եւ հայրենակիցների կործանման պատկերին «կոնկրետ շրջանակներում»։

Այդ պարագային, իրանցի պաշտոնյաների՝ «աշխարհքաղաքական սահմանների անփոփոխության» Նիկոլի ասած՝ անհոգնել մանթրան առավել քան զավեշտալի է հնչում։

Եթե երկրում իշխող շրջանակները կարծում են, որ հայության աղետից Իրանը պիտի սաղ-սալամաթ դուրս գա, ապա չարաչար սխալվում են․ 2020 թվականի պատերազմից հետո Իրանի հազարամյա ճակատագիրը կախված է հայկական մազից, բայց դրա մասին հաջորդիվ։