Ինչ է տեղի пւնեցել Արցшխпւմ. ՌԴ ՊՆ-ն տեղեկшցնпւմ է
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։
Շուշի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել: Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։