Usшմբпւլпւմ Արsшկшրգ իրшվիճшկ է. Կшն զпhեր, վիրшվпրներ․․․
Մոտ 1,8 հազար բնակելի տներ, խանութներ, օֆիսներ հեղեղվել են Ստամբուլում երեքշաբթի երեկոյան տեղացած տեղատարափ անձրեւների հետեւանքով։ Այս մասին տեղեկացերլ է Ստամբուլի նահանգապետի վարչությունը։
Տարերքի զոհերի թիվը նախկինի պես մնում է երկու մարդ։ «Զոհվել են 57-ամյա Յըլդըզ Յուրթսեւենը եւ 32-ամյա Իրաման Քաբին (Գվիենայի քաղաքացի)։ Եվս 12 մարդ, որոնք տուժել են հեղեղումների հետեւանքով, շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում»,- տեղեկացրել են իշխանությունները։ Քաղաքի դատախազությունը սկսել է հետաքննություն մարդկանց զոհվելու փաստով։
«Նախնական տվյալներով՝ հեղեղումներից տուժել են 1 754 տուն եւ օֆիս։ Դրանցում արգելափակված քաղաքացիներ չկան։ Կարիք ունեցողները կուղարկվեն հանրակացարաններ։ Բուժսպասարկումն իրականացվում է Բաշաքշեհիր պետական հիվանդանոցում, Չամ եւ Սակուրա հիվանդանոցում, որոնք նույնպես մասամբ տուժել են հեղեղումներից»,- տեղեկացրել են նահանգապետի վարչությունում։ Գրանցվում է նաեւ հանրային եւ քաղաքային նշանակության օբյեկտների կրած վնասը։
Իշխանությունները նշել են, որ ուժեղ անձրեւները մեգապոլիսում սկսվել են սեպտեմբերի 5-ին, Մոսկվայի ժաամանակով ժամը 21.00-ին մոտ եւ հանգեցրել հեղեղումների մի շարք շրջաններում։ Մեկ քառակուսի մետրին բաժին է ընկել 125 միլիմետր տեղում։