Ցшվшլի Lпւր։ Զпh пւնենք․․․Ինչ է կшտшրվել․․․

Սև լճի հատվածում ականի պայթյունից 32-ամյա պայմանագրային է զոհվել

Այսօր երեկոյան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ողբերգական դեպք է գրանցվել:

Oragir.News-ի տեղեկություններով՝ ականի պայթյունից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Բաբաջանյանը: «Արմանը Սիսիանի բնակիչ էր, 32 տարեկան:

Դեպքը ժամը 20:00-ի սահմաններում է եղել, մարմինը դեռ չեն իջեցրել դիրքից:

Արմանի ընտանիքի անդամներն ու հարազատները արդեն տեղյակ են դեպքի մասին: Դիրքի տղերքից ասացին, որ ականի վրա է պայթել, բայց, թե, որ հավածում, առայժմ չգիտենք:

Արմանն ամուսնացած էր, 3 երեխա ունի»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը: Oragir.News-ը մանրամասներ ճշտելու համար փորձեց կապ հաստատել ՊՆ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին…