Նпր Մшնրшմшsներ։ Ինչпւ են шդրբեջшնցիներն шռևшնգել մեր երիsшuшրդին

Նпր Մшնրшմшsներ։ Ինչпւ են шդրբեջшնցիներն шռևшնգել մեր երիsшuшրդին

Քիչ առաջ MediaHub-ը, հղում անելով իր աղբյուրին տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են երիտասարդի:

Մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդը 22 տարեկան է, երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությունը ադրբեջանցիների հետ: Մասնավորապես, ադրբեջանցիները հայհոյել են արցախցի երիտասարդին, վերջինս պատասխանել է և նրան ուղղակի տարել են:

Մեր տեղեկություններով՝ երիտասարդը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պետք է անցներ անցակետը: Եվ այս պահին խաղաղապահները բանակցում են նրան վերադարձնելու համար:

MediaHub-ի հետ զրույցում ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը փոխանցեց, որ այս պահին չունի տեղեկություն, թե միջադեպը տեղի է ունեցել իրենց կառույցի միջոցով Հայաստան տեղեփոխվող քաղաքացիների հետ, թե այլ խմբի մասին է խոսքը։ Այսօր, հիշեցնենք, վեց բուժառու է տեղափոխվել Արցախից Հայաստանի ԲԿ-ներ: