ՎԵՐՋ՝ ԱՄՆ-ի Կпշտ Պшտшuխшնը՝ Արшրшտ Միրզոյшնին և Մпuկվшյին․ Ինչ է Լինելու․․

ՎԵՐՋ՝ ԱՄՆ-ի Կпշտ Պшտшuխшնը՝ Արшրшտ Միրզոյшնին և Մпuկվшյին․ Ինչ է Լինելու․․

Հայաստանյան զլմ-ներից մեկում «արտահոսք» էր եղել, ըստ որի ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրելու, որպեսզի նրանք չստորագրեն բանաձեւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շուրջ ՄԱԿ ԱԽ-ում քննարկումներից հետո։

ԱՄՆ դեսպանատունը «Արմենպրես»-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո, պատասխանել է. «Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են»։

«Ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությունը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար», ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանատան կողմից կոշտ արձագանքի անհրաժեշտությունը, ըստ ամենայնի, առաջացել է Արարատ Միրզոյանի երեկվա ասուլիսից հետո։ ԱՄՆ-ի ճնշումների մասին հարցրել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ով, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը․ «Ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել ու նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։ Դժվար պատկերացնելի կլինի իմ համար։ Ես կարծում եմ և հույս ունեմ, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հնարավոր բանաձևը կգա հանգուցալուծելու այս իրավիճակը և կողմերին կվերադարձնի բանակցությունների օրակարգին», ասել է Միրզոյանը։

Հունիսի կեսերին նման մեկ այլ «արտահոսք» էր եղել․ «Վաշինգտոնում դիվանագիտական ​​աղբյուրը» ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, թե Վաշինգտոնը վերջնագրի տեսքով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին պարտադրում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է անցկացնել ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն»։ Ռուսական գործակալության զրուցակցի խոսքով՝ «ամերիկյան խաղաղապահ նախաձեռնության լոբբինգ է իրականացնում ԼՂՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։

Հիշեցնենք, որ այս «մեղադրանքից» հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացրեց մի ծրագիր, ըստ որի «ԼՂ բնակիչների իրավունքները պետք է երաշխավորվեն ազերբայդժանի օրենսդրության շրջանակներում, որպես էթնիկ փոքրամասնություն»: Նա նաև առաջարկել էր հանդիպում անցկացնել Եվլախում՝ այդպիսով չեղարկելով հանդիպումը Բրատիսլավայում:

Ռուսաստանը միակ երկիրն է, որը Արցախի խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում պաշտպանեց Բաքվի դիրքորոշումը։ ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում հայտարարեց, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պահպանվեն Բաքվի օրենսդրության համատեքստում։

Բաքվի խորհրդարանի պատգամավոր Վահիդ Ահմադովն ասում է, որ «հայերի դուրսբերումը Ղարաբաղից պետք է շարունակվի։ Այսօր Ռուսաստանը հիանալի հասկանում է իրավիճակը և հանդիսանում է հիմնական պետությունը, որը կառավարում է այդ գործընթացը»։

Անվտանգության փորձագետ Իլհամ Իսմայիլն իր հերթին ասել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Պոլյանսկու ելույթը, որը տարբերվում էր այլ մշտական ​​անդամների ելույթներից, համապատասխանում էր Ադրբեջանի շահերին»։

Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն ասում է, որ «Ադրբեջանը փորձում է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղ հայեցակարգը չկիրառվի միջազգային շրջանառության մեջ։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկման մասնակիցների մեծ մասն ասել է «Լեռնային Ղարաբաղ»: Իսկ վերջերս Բրյուսելի և Վաշինգտոնի բանակցային հարթակներում օգտագործվում է «նախկին ԼՂԻՄ» տերմինը»։

Ֆարհադ Մամեդովն ասում է, որ «առաջին երկիրը, որը սկսեց ընդունել իրականությունը, Ռուսաստանն էր՝ պաշտոնապես ԱԳ նախարարի մակարդակով ինքն իրենից քամելով «Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Lragir.am