Համացանցի օգտատերերը գրում են, որ քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում`
Քաղաքացիները գրում են, որ հատկապես Վանաձորի կենտրոնական հատվածներում զգացվել են ուժգին ցնցումներ`
Google-ի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 4,7 բալ` Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օգոստոսի 24-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.34⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ`
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում` Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Դսեղ գյուղում՝ 3-4 բալ, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։