Երևшնпւմ 21шմյш шղջիկը դիմել է пusիկшնпւթյпւն և hшյsնել, пր իր ընկերը շпւրջ 2 ժшմ իր hեs uեռшկшն հшրшբերпւթյпւն է пւնեցել, Uшկшյն․․

Երևшնпւմ 21шմյш шղջիկը դիմել է пusիկшնпւթյпւն և hшյsնել, пր իր ընկերը շпւրջ 2 ժшմ իր hեs uեռшկшն հшրшբերпւթյпւն է пւնեցել, Uшկшյն․․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 11-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Բ.-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր ընկերոջ՝ Էդգարի հետ,

գնացել են Սեբաստիա փողոցում գործող «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիր, որտեղ իր կամքով ինքը Էդգարի հետ շուրջ 2 ժամ սեռական հարաբերություն է ունեցել,

սակայն այդ ընթացքում խնդրել է որպեսզի Էդգարը դադարեցնի սեռական հարաբերությունը, բայց վերջինս չի կատարել իր խնդրանքը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Էդգարի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ և հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի  քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։